Միխայիլ Ցարյով
|
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903 |
---|
Ծննդավայր | Տվեր, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահացել է | նոյեմբերի 4, 1987(1987-11-04)[2][3] (83 տարեկան) |
---|
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Tsarskoye Selo Gymnasium? |
---|
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային դերասան, թատերական ուսուցիչ, կինոդերասան, մանկավարժ, թատրոնի դերասան, համալսարանի դասախոս և թատրոնի տնօրեն |
---|
Աշխատավայր | Փոքր թատրոն և Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան պետական ակադեմիական ռուսական մեծ դրամատիկական թատրոն |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Mikhail Tsaryov Վիքիպահեստում |
Միխայիլ Իվանի Ցարյով (նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903, Տվեր, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1987(1987-11-04)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1949 թվականից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։
1919-1921 թվականներին սովորել է Պետրոգրադի ռուսական դրամայի դպրոցում (դասատու՝ Յու․ Յուրև)։ Դեռևս ուսանող, 1920 թվականին ընդունվել է Պետրոգրադի Մեծ դրամատիկական թատրոն, 1923-1937 թվականներին աշխատել տարբեր թատրոններում։ 1937 թվականից՝ Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան (1950 թվականից՝ նաև տնօրենը)։ Հետևելով ռուսական բեմի հերոսական-ռոմանտիկական ավանդներին՝ ռուս և եվրոպական հեղինակների պիեսներում կերտել է մի շարք կերպարներ, որոնցից են՝ Արման Դյուվալ (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», 1933), Նեզնամով, Ժադով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», 1939, «Եկամտաբեր պաշտոն», 1948)։ Ցարյովի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում Չացկու դերակատարումը (Դրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1923-1924 թատերաշրջան), որին նա անդրադարձել է մինչև 1960-ական թվականները։ Ցարյովը ստեղծել է ինչպես ողբերգական՝ Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1940), Մակբեթ, Լիր արքա (Շեքսպիրի «Մակբեթ», 1955, «Լիր արքա», 1979), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահան դես», 1962), Մաթիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», 1972), Վանյուշին (Նայդյոնովի «Վանյուշինի զավակ ները», 1983), այնպես էլ՝ կատակերգական և բնութագրական՝ Միստր Հիգգինս (Շոուի «Պիգմալիոն», 1943), Ռոստանև («Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները», ըստ Դոստոևսկու, 1957), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1963), Պարագլուխ (Վիշնևսկու «Լավա տեսական ողբերգություն», 1967), Ծերուկ (Դորկու «Ծերուկը», 1969, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1969) բարդ կերպարներ։ Կերտել է նաև ժամանակակցի բազմաթիվ կերպարներ, որոնցում խտացված են սովետական մարդու լավագույն գծերը (Օգնև, Ռոմոդան, Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», 1942, «Թևեր», 1955, Բուրովսկի, Լավրենյովի «Նրանց համար, ովքեր ծովում են», 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 և այլն) Բեմադրություններ է իրականացնում թատրոնում և հեռուստաթատրոնում։ Հանդես է եկել նաև ասմունքով։ Նկարահանվել է կինոյում։ 1964 թվականից գլխավորել է Համառուսաստանյան թատերական ընկերությունը, 1959 թվականից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի սովետական ազգային կենտրոնի պրեզիդենտը։ 1935 թվականից զբաղվում է մանկավարժությամբ (1941 թվականից եղել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, պրոֆեսոր՝ 1962 թվականից)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։
- Зубков Ю. Михаил Царёв в Малом театре. — М., 1978.
- Коржевич Л. Путь актёра. — М., 1981.
- Царев. Сборник. — М., 1983.
- ↑ 1,0 1,1 1,2 Царёв Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 http://kinosozvezdie.ru/actors/tsarev/tsarev.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|